Երևանի ՋԷԿ-ում 21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել

Դատախազությունը հաղորդում է «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում 21 միլիարդ դրամի առերևույթ չարաշահումների մասին, հարուցվել է քրեական գործ:

Հաղորդագրության համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ստացվել և պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ընկերությունում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

«Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությունում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21 միլիարդ10 միլիոն 739 հազար100 ՀՀ դրամի վնաս», – ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ ՊՎԾ-ի ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության և ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Քննչական կոմիտե:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button