Էրդողան․ Թուրքիան նախկինի պես վճռական է Զանգեզուրյան միջանցքը բացելու հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջան այցի (հոկտեմբերի 26-ին) ծրագրում Բաքուն չկա, այլ մասնակցելու է Ֆիզուլիի օդանավակայանի, այդ շրջանում մի քանի ավտոճանապարհների բացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտում մի շարք ծրագրերի մեկնարկին։ «Մենք այդ հարցը քննարկել ենք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքերով՝ Զանգեզուրյան միջանցքի բացման հարցում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել․ «Մենք նախկինի պես վճռական ենք տրամադրված Զանգեզուրյան միջանցքի բացման հարցում»։

Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ականապատված տարածքները մաքրելու համար և այդ նպատակով կտրամադրի հատուկ մեքենաներ։

Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Ադրբեջան-Իրան լարվածությանը, ասելով, թե չի կիսում կարծիքները, որ այդ ճգնաժամը կարող է թեժանալ։

«Անձամբ ես նման սպասելիք չունեմ։ Իրանը Ադրբեջանին ինչ-որ նպատակ չի դարձնի Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով։ Իրանում բնակվող ադրբեջանցիների քանակն ակնհայտ է։ Այդ գործոնը անկասկած կստիպի մտածել։ Ամեն ինչ այդքան պարզունակ չէ։ Կարծում եմ, որ Իրանի նոր իշխանությունը չի շարունակի նույն սխալը», – թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

Նա լրագրողների հետ այսօր խոսել է աֆրիկյան 3 երկիր կատարած այցելության ավարտին՝ անդրադառնալով նաև մի շարք այլ հարցերի, մասնավորապես Վաշինգտոն-Անկարա հարաբերություններին։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button