ԱՄՆ Ուիսքոնսին նահանգում զանգվածային վրաերթի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 40-ը վիրավորվել են

Երեկ ԱՄՆ Ուիսքոնսին նահանգի Վաուքեշա քաղաքում Սուրբ Ծննդյան շքերթի մասնակիցների վրաերթի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս շուրջ չորս տասնյակը մարմնական վնասվածքներ է ստացել։

«Այս պահին մենք կարող ենք հաստատել 5 մարդու մահը, ավելի քան 40-ը վիրավորվել են: Սակայն այս թվերը կարող են փոխվել, քանի որ լրացուցիչ տեղեկություններ են հավաքվում», – հաղորդել է տեղի ոստիկանությունը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ դեռ պարզ չէ՝ կա՞ արդյոք ահաբեկչության հետ կապ, թե՞ ոչ:

Հայտնի է, որ ձերբակալվել է «հետաքննությանը հետաքրքրող անձ»։ Միաժամանակ, չի նշվում՝ խոսքը մեքենայի վարորդի՞ մասին է, թե՞՝ ոչ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button