Իրանը Վաշինգտոնից պատժամիջոցների չեղարկման հստակ երաշխիքներ է պահանջում

«Իրանը չի պատրաստվում քննարկել միջուկային համաձայնագրի քայլ առ քայլ վերագործարկման կամ նոր համաձայնագրի կնքման հարցը», – Վիեննայում ընթացող բազմակողմ բանակցությունների յոթերորդ փուլի մեկնարկից մեկ օր անց հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը պնդում է, որ բանակցությունների ընթացքում օրակարգային գլխավոր հարցը պետք է լինի Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների վերացումը։

Վիեննա մեկնած իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերիի խոսքով՝ ևս, պաշտոնական Թեհրանի համար առանցքայինը ամերիկյան պատժամիջոցների խնդիրն է։

«Մենք երաշխիքներն ենք պահանջում առ այն, որ Ամերիկան նոր պատժամիջոցներ չի սահմանի, չի վերագործարկի նախկինում չեղարկված պատժամիջոցները, կրկին միակողմանիորեն չի լքի միջուկային համաձայնագիրը», – նշել է Բաղերին՝ Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button