Լավրով․ «Հուսով եմ, որ Զելենսկու վարչակազմը չի կրկնի Սաակաշվիլիի 2008 թվականի սխալը»

«Մենք իրավունք չունենք բացառելու այն հնարավորությունը, որ Կիևի վարչակազմը կարող է չդիմանալ և դիմել ռազմական արկածախնդրության»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով` Մոսկվան հակամարտության մեջ ներքաշվելու ցանկություն չունի, սակայն հավելել է. «Եթե Արևմուտքը չկարողանա զսպել Ուկրաինային, այլ հակառակը` հանդես գա դրդողի դերում, մենք մեր անվտանգության հուսալի ապահովման նպատակով կդիմենք բոլոր անհրաժեշտ քայլերի»:

Լավրովը հիշեցրել է նաև, որ ուկրաինական բանակը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ արգելված զինատեսակներ է կիրառում, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր։

«Հուսով եմ, սակայն, որ նույնիսկ ներկայիս Կիևի վարչակազմը չի գնա այն ճանապարհով, որով գնաց Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականին», – ասել է Լավրովը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button