ԱՄՆ սենատորները «մոտ են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքի շուրջ համաձայնությանը»

ԱՄՆ սենատորները շատ մոտ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի շուրջ համաձայնության գալուն՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների հետ: Ընդգրկված են նաև միջոցներ, որոնք կարող են ներդրվել հնարավոր ներխուժումից առաջ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել են Կոնգրեսի վերին պալատի երկու առաջատար անդամներ։

Սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեյմս Ռիշը հույս են հայտնել , որ օրինագիծը կընդունվի այս շաբաթ:

Մենենդեսն ասել է, որ երկու կուսակցությունների օրենսդիրները վճռական են` աջակցելու Ուկրաինային և պատժելու Ռուսաստանին, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:

Հարցին, թե հաջորդ շաբաթ համաձայնություն ձեռք կբերվի՞, նա պատասխանել է է. – «Ես հավատում եմ, որ մենք դրան կհասնենք»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button