Վաղը տեղի կունենա Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը

Վաղը՝ փետրվարի 1-ին, տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը:

Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:

«Դեմ առ դեմ հանդիպում չի նախատեսվում, վաղը տեղի կունենա հեռախոսազրույց»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտնել է, որ Բլինքենը և Լավրովն այս շաբաթ պետք է բանակցեն:

Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ և, մասնավորապես, հստակ խոստում առ այն, որ Ուկրաինան և Վրաստանը չեն անդամակցի ՆԱՏՕ-ին:

Բացի այդ, ռուսական կողմը Հյուսիսատլանտյան դաշինքից պահանջում է հեռացնել ռազմական ենթակառուցվածքը 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած երկրների տարածքից:

Արևմուտքը մերժել է Մոսկվայի այդ պահանջները, սակայն նշել է, որ պատրաստ է հաշվի առնել ռուսների արտահայտած մտահոգություններն ու շարունակել բանակցություններն անվտանգության հարցերի շուրջ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button