Վրաստանը Javelin տեսակի հակատանկային համակարգերի նոր խմբաքանակ է գնելու

Վրաստանի կառավարությունը 30 միլիոն դոլար է տրամադրելու Javelin տեսակի հակատանկային շարժական հրթիռային համալիրների նոր խմբաքանակ Միացյալ Նահանգներից գնելու համար:

Javelin (Նիզակ) տեսակի զենքը ստեղծվել է հրասայլեր և զրահամեքենաներ ոչնչացնելու համար: Նախկին խորհրդային երկրներից Ուկրաինան և Վրաստանն արդեն ունեն այդպիսի համալիրներ, որոնք, ըստ փորձագետների, շատ արդյունավետ են հակառակորդի զրահատեխնիկայի դեմ:

«Վրաստանի պաշտպանունակությունը և զրահատեխնիկայի դեմ պայքարի հնարավորությունները բարելավելու համար կառավարությունն աշխատում է Javelin համալիրներ ձեռք բերելու վրա: Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը 2021 թվականին հավանություն է տվել 30 միլիոն դոլարով Վրաստանին այդ համալիրների միավորներ վաճառելու առաջարկին»,- ասվում է Վրաստանի կառավարության հաղորդագրությունում:

Առաջին անգամ Միացյալ Նահանգները Վրաստանին Javelin տեսակի 410 հրթիռներ և դրանք արձակող 72 կայանքներ վաճառելու գործարքին հավանություն է տվել 2018 թվականին: 2019-ին այդ գործարքն իրականացվել է:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button