Վրաստանի ածխահանքում պայթյունի հետևանքով հանքափոր է զոհվել

Վրասատանում՝ Իմերեթիի մարզի Թղիբուլ ավանի մոտակայքում գտնվող ածխահանքում տեղի է ունեցել հուժկու պայթյուն, որի հետևանքով մարդիկ են տուժել:

«Մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ պայթյունի հետևանքով 9 ածխահատներ վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը ծանր վիճակում էր և հենց մեր աչքի առաջ մահացավ»,- ասել է Տղիբուլի քաղաքապետ Դավիդ Չերկեզիշվիլին:

Ողբերգության մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, որի փոխանցմամբ, այրվածքներով ու կոտրվածքներով տուժածներին շտապ փոխադրել են մայրաքաղաք Թբիլիսիի հիվանդանոց:

Հարուցվել է քրեական գործ հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում մարդու մահվան կամ ծանր այլ հետևանքների հանգեցրած անվտանգության կանոնները խախտելու հոդվածով:

«Ռուսթավի-2» հեռուստականանը նշում է, որ պատիժն այդ հոդվածով ենթադրում է 2-ից 5 տարվա ազատազրկում:

Տղիբուլում կան տասնյակ ածխահանքներ, որոնց մեծ մասը պատկանում է «Սակնախշիրի» ընկերությանը: Հանքերի մեծ մասը 2018 թվականին մարեդկային կյանքեր խլած մի քանի ողբերգական պատահարներից հետո չի գործում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button