Եթե Մոսկվան հավատարիմ է երկխոսությանը, Վաշինգտոնը կշարունակի համագործակցել․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգները մանրամասնեց Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ռուսական սպառնալիքի բնույթը», – հայտարարել է Բայդենը՝ շարունակելով․ – «Եվ մենք միջազգային հանրությանը բացատրել ենք այդ սպառնալիքի բոլոր հետևանքները՝ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ՄԱԿ-ի Կանոնադրության և ժամանակակից միջազգային կարգի հիմնական սկզբունքների համար»:

«Եթե Ռուսաստանն անկեղծորեն հավատարիմ է երկու կողմերի անվտանգության հարցերը երկխոսության միջոցով լուծելուն, ապա Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն բարեխղճորեն համագործակցել: Եթե դրա փոխարեն Ռուսաստանը որոշի հրաժարվել դիվանագիտությունից և հարձակվել Ուկրաինայի վրա, նա պատասխանատվություն կկրի և կբախվի արագ և ծանր հետևանքների», – զգուշացրել է ԱՄՆ նախագահը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է նախօրեին, քննարկման արդյունքում փաստաթղթի ընդունում նախատեսված չէր։

Արևմտյան երկրներն անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժի մասին տեղեկություններից և մտահոգություն ունեն, որ Մոսկվան կարող է ներխուժել Ուկրաինա։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ներխուժման ծրագրեր չունի, սակայն զորքերն Ուկրաինայի սահմանից հետ չի քաշում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button