Պետդեպը ամերիկացի ընտանիքներին կարգադրել է հեռանալ նաև Բելառուսից

Պետքարտուղարությունը կարգադրել է ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամներին հեռանալ Բելառուսից: Դա պայմանավորված է «Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի անսովոր և անհանգստացնող ռազմական գործողություններով», – ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Ավելի վաղ Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանատունը հորդորել էր երկրում գտնվող ամերիկացիներին մտածել հեռանալու մասին՝ զգուշացնելով, որ Ուկրաինայում իրավիճակը «մնում է անկանխատեսելի՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողության սպառնալիքի պատճառով»։

ԱՄՆ կառավարությունը հաշվարկել է, որ Ուկրաինայում ապրում է 6 հազար 600 ամերիկացի քաղաքացի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, նշելով, որ հոկտեմբերի հաշվարկներով նրանց թիվն ավելի շատ է եղել, սակայն այժմ պակասել է՝ հաշվի առնելով նախազգուշացումները Ուկրաինա Ռուսաստանի կողմից հնարավոր ներխուժման մասին:

Արևմտյան երկրներն անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժի մասին տեղեկություններից և մտահոգություն ունեն, որ Մոսկվան կարող է ներխուժել Ուկրաինա։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ներխուժման ծրագրեր չունի, սակայն զորքերն Ուկրաինայի սահմանից հետ չի քաշում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button