Լաչինը շրջանցող ճանապարհը շահագործման կհանձնվի հուլիսին․ ադրբեջանցի պաշտոնյա

Լաչինը շրջանցող ավտոճանապարհը շահագործման կհանձնվի 2022 թվականի հուլիսին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհային պետական գործակալության ղեկավար Սալեհ Մամեդովը։

«Այդ ճանապարհի երկարությունը 28 կիլոմետր է, որի 17 կիլոմետրն արդեն կառուցված է։ Ճանապարհի շահագործումը պլանավորվում է մինչև ընթացիկ տարվա հուլիսը», – ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Մամեդովը։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ճանապարհը միացնելու է Լաչինի շրջանի վեց գյուղեր։ «Ներկայումս հայերն անցնում են Լաչինով։ Լաչինը շրջանցող այլընտրանքային ճանապարհից կօգտվեն և՛ հայերը, և՛ մեր քաղաքացիները», – նշել է Մամեդովը։

Լաչինը շրջանցող ճանապարհի շինարարությունը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերից մեկն է. երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պետք է հաստատվի, և այն պաշտպանելու համար այդտեղ նույնպես պետք է ռուս խաղաղապահներ տեղակայվեն։ Նոր ճանապարհը Մարմնավաճառներ Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածքով է անցնելու:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Մարմնավաճառներ Բերդաձորի ենթաշրջանի համայնքների ղեկավարները հայտնել էին, որ Ադրբեջանն սկսել է Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարությունը։ Ադրբեջանը պաշտոնապես չի հայտնել, որ այն, ինչ կառուցում է, Լաչինի ներկայիս միջանցքը փոխարինողն է։

Պաշտոնական Ստեփանակերտը՝ նախագահականը, Արտգործնախարարությունը, ադրբեջանական կողմի շինարարությունը չեն մեկնաբանել։ Մարմնավաճառներ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը տեղեկացրել էր, որ դեռ խորհրդատվությունների փուլում են, հայկական կողմը որևէ շինաշխատանք չի սկսել:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button