Բանակցությունների ֆոնին Զելենսկու խորհրդականը պահանջում է վերադարձնել Դոնբասը և Ղրիմը

Բելառուսի հետ սահմանին ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունների ֆոնին Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը՝ նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կոչ է արել ռուսաստանյան ստորաբաժանումները դուրս բերել Ուկրաինայի ողջ տարածքից, այդ թվում՝ Դոնբասից և Ղրիմից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով սակայն, որ Արեստովիչի հայտարարությունների հրապարակումից քիչ անց ուկրաինական աղբյուրները տեղեկացրել են, որ պաշտոնյան իր անձնական կարծիքն է արտահայտել։

Reuters-ը նաև ընդգծում է, որ Արեստովիչը ընդգրկված չէ Ռուսաստանի հետ բանակցություններ վարող պաշտոնական պատվիրակության կազմում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button