ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի համար պատժում են Ռուսաստանին

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն այսօր որոշել են Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականներին և ակումբներին թույլ չտալ այդ կառույցների հովանու ներքո անցկացվող մրցումներին: Արգելքը կգործի մինչև այն չեղարկելու նոր հատուկ որոշում:

Արգելքը սահմանվում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի ռազմական հարձակման կապակցությամբ:

Մոսկվայի «Սպարտակ»-ը դուրս է հանվել Եվրոպայի լիգայի մրցաշարից, որտեղ 1/8-ում պետք է հանդիպեր գերմանական «Լայպցիգ» ակումբի հետ:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի 2021-22 թվականների մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը մայիսի 28-ին անցկացնել ոչ թե Սանկտ Պետերբուրգում, այլ Փարիզում:

ՈւԵՖԱ-ն նաև չեղարկել է հովանավորչական պայմանագիրը ռուսական հսկա «Գազպրոմ»-ի հետ: Պայմանագիր կնքվել է 2012 թվականին և անցյալ տարի երկարաձգվել է ու պետք է գործեր մինչև 2024 թվականը:

Ռուսաստանի ազգային հավաքականը չի կարող մարտին նախատեսված որակավորման հանդիպումներ անցկացնել 2022 թվականին Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար:

Միջազգային օլիմպիական կոմիտեն միջազգային բոլոր ֆեդերացիաներին կոչ է արել արգելել ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button