«Նովայա գազետան» դադարեցնում է գործունեությունը

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովի գլխավորած ռուսական «Նովայա գազետա» թերթը դադարեցնում է առցանց և տպագիր գործունեությունը մինչև Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» ավարտը:

Պարբերականը, որն իր կայքից արդեն հեռացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ նյութերը լրատվության մասին նոր օրենքին համապատասխանելու համար, տեղեկացնում է, որ «Ռոսկոմնադզորից» ևս մեկ նախազգուշացում է ստացել, ինչը ստիպում է դադարեցնել գործունեությունը։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո «Նովայա գազետան» մնացել էր փոքրաթիվ անկախ ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը, որը շարունակում էր աշխատանքը Ռուսաստանում։

Լրատվամիջոցը որոշում էր ընդունել, հանուն աշխատանքը շարունակելու, հետևել սահմանափակող կարգավորումներին, մասնավորապես, չկիրառել «պատերազմ» բառը և այն փոխարինել «հատուկ գործողությամբ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button