«Ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից սպառազինություն»․ Հասանովը ԶՈւ ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել Զինված ուժերի ղեկավարության հետ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող ռազմական իրավիճակը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարար Հասանովը հանձնարարել է «ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից սպառազինությունը և մարտական այլ միջոցներ», « հատուկ ուշադրություն դարձնել բարձր լեռնային տեղանքում և խստաշունչ կլիմայական պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների նյութատեխնիկական և ինժեներական աջակցությանը»։

Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղերում իրադրությունը կտրուկ սրվել է մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Մարմնավաճառներ՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։ Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Մարմնավաճառներ Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, սակայն ո՛չ Մարմնավաճառներ նախագահի աշխատակազմից, ո՛չ կառավարությունից Փառուխից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունը չէին հաստատում։ Այսօր Մարմնավաճառներ պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button