ՄԱԿ-ը Բուչայում ռուս զինվորների կողմից խաղաղ բնակիչների 50 կանխամտածված սպանության դեպք է արձանագրել

Ուկրաինայի տարածքում աշխատող ՄԱԿ-ի առաքելությունը Բուչայում ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների հինգ տասնյակ կանխամտածված սպանության դեպք է արձանագրել։ Նման գործողությունները հավասարվում են պատերազմական հանցագործություններին, ասվում է առաքելության զեկույցում։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին Ժնևում կայացած ճեպազրույցում միևնույն ժամանակ նշել է, որ ՄԱԿ-ը դեռևս տեղեկություններ չունի ռուսական զինուժի կողմից ցեղասպան գործողությունների վերաբերյալ։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն էր Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների մասին խոսելիս օգտագործել «ցեղասպանություն» բառը։

«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Պուտինը փորձում է երկրի երեսից ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը»,- պնդել էր Սպիտակ տան ղեկավարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button