Զանգվածային անկարգություններ` Իրանի հարավում

Կիրակի օրը Իրանի մայրաքաղաք Թեհրանից 600 կիլոմետր հարավ գտնվող Աբադան քաղաքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Դրանք սկիզբ են առել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հատուկ բանագնաց, այաթոլա Մոհսեն Հեյդարի Ալեքասիրի՝ Աբադան կատարած այցի ընթացքում։

Բարձրաստիճան հոգևորականը քաղաք էր ժամանել 31 մարդու մահվան պատճառ դարձած բազմաբնակարան շենքի փլուզումից հետո։ Ողբերգության զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողության մասնակիցները, սակայն, թույլ չեն տվել հոգևորականին ավարտել ելույթը՝ հակակառավարական կարգախոսներ վանկարկելով։

Միջադեպից հետո պետական հեռուստատեսությունը դադարեցրել է արարողության ուղիղ հեռարձակումը, քիչ անց էլ մահակներով և արցունքաբեր գազով զինված ոստիկանությունը ցրել է բողոքի գործողության մասնակիցներին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button