Ավերածություններ, տասնյակ վիրավորներ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով

Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ առնվազն 44 մարդ վիրավորվել է, մոտ 600 տուն է ավերվել երկրի հարավ-արևելքում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։

Տեղի բնակիչները հայտնել են մի քանի հետցնցումների մասին:

Երկրաշարժն ավերածություններ է պատճառել Պակտիկա նահանգի մի քանի շրջաններում, որտեղ հունիսին տեղի ունեցած 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան հազար մարդ, վիրավորվել՝ մոտ 3 հազարը, առնվազն 4,5 հազար տուն ավերվել կամ մասնակի վնասվել էր:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ վերջին երկրաշարժի մագնիտուդը 5.1 էր:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button