Ջո և Ջիլ Բայդենները Սպիտակ տանը հյուրընկալել են Ուկրաինայի առաջին տիկնոջը

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա (Օլենա) Զելենսկայան երեկ այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահի ու նրա տիկնոջ հետ։ Ջո և Ջիլ Բայդենները Վլադիմիր Զելենսկու կնոջը դիմավորել են մուտքի մոտ՝ ծաղիկներով:

Այսօր Զելենսկայան ելույթ կունենա Կոնգրեսում և հանդիպումներ կունենա ամերիկացի քաղաքական գործիչների հետ։

Վաշինգտոնում ավելի վաղ Ուկրաինայի առաջին տիկինը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button