Սևաստոպոլում ՌԴ Սևծովյան նավատորմի շտաբին անօդաչուով հարված է հասցվել

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբին, շտաբի աշխատակիցներից 6-ը տուժել են, զոհվածներ չկան: Այս մասին հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:

Հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանում նշվող Ռազմածովային նավատորմի օրը: Օրվա առթիվ բոլոր տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել, նահանգապետը քաղաքացիներին կոչ է արել տանը մնալ:

Ռազվոժաևի հավաստմամբ՝ անօդաչուն Ուկրաինայի զինված ուժերինն էր:

Ուկրաինայի զինվորականները դեռ չեն մեկնաբանել հաղորդագրությունը, իսկ Օդեսայի վարչակազմի խոսնակը հարձակումը որակել է «բացահայտ սադրանք»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button