Այսօր նախագահ Իլհամ Ալիևի՝ Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի հետ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարները։
Երկրի ղեկավարի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ հանձնակատարը «ընդգծել է Եվրոպայի էներգամատակարարման գործում Ադրբեջանի դերի կարևորությունն ու կայունությունը»։
Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանում վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացման հեռանկարները և եվրոպական ընկերությունների՝ որպես ներդրողներ ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանում իրականացվող նախագծերում։
Միաժամանակ կարծիքներ են փոխանակվել Բաքվում կլիմայական COP-29 համաժողովի անցկացման, էներգետիկ համագործակցության զարգացման հետագա քայլերի և գործողությունների ծրագրի վերաբերյալ։
Մեթանի նվազեցման համաշխարհային նախաձեռնությանը Ադրբեջանի միանալը բարձր է գնահատվել։