Կանադայի վարչապետը երկրում առաջին անգամ արտակարգ դրություն կսահմանի

Կանադայում հակահամաճարակային սահմանափակումների դեմ շաբաթներ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջին անգամ երկրում արտակարգ դրության ռեժիմ կսահմանի։

«Շրջափակումները վնասում են մեր տնտեսությունը և սպառնալիք են հանրային անվտանգությանը: Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ անօրինական և վտանգավոր գործողությունները շարունակվեն», – ասել է Կանադայի վարչապետը։

1988 թվականին ընդունված արտակարգ իրավիճակների մասին օրենքը Կանադայի դաշնային կառավարությանը թույլ է տալիս ինքնուրույն՝ առանց նահանգների մասնակցության, միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման ուղղությամբ։

Կանադայում հունվարի 23-ից ի վեր շարունակվում է բեռնատարների ակցիան, որի մասնակիցները բողոքում են հակահամաճարակային սահմանափակումների, պարտադիր պատվաստումների դեմ։ Բողոքի ակցիաների շրջանակներում ցուցարարները փակել են մի շարք ճանապարհային հանգույցներ, այդ թվում՝ Կանադայի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն առևտրային կամուրջը։ Փետրվարի 13-ին կանադական ոստիկանությունը ապաշրջափակել է կամուրջը, սակայն Օտտավայի կենտրոնում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button