Եվրոպայի լիգայի Սպարտակ-RB Leipzig հանդիպումն ըստ ամենայնի կչեղարկվի

«Եվրոպայի լիգայի Սպարտակ (Մոսկվա)-RB Leipzig հանդիպումներն ըստ ամենայնի կչեղարկվեն», -այսօր հայտարարել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Մինցլաֆը։

Մարտի 10-ին Լայպցիգում և մարտի 17-ին Մոսկվայում կայանալիք խաղերի անկացումը կասկածի տակ է դրվել Ռուսաստանի ԶՈւ Ուկրաինա ներխուժումից և դրան հետևած ԵՄ պատժամիջոցներից հետո։

Մինցլաֆը նշել է, որ իր ղեկավարած ակումբը «Սպարտակի» հետ հանդիպումները չեղարկելու խնդրանքով կդիմի Ֆուտբոլային ընկերակցությունների եվրոպական միություն (UEFA):

Ավելի վաղ «Սպարտակի» նախկին փայատեր, ռուսաստանցի գործարար Ջիվան Չելոյանցը առաջարկել էր RB Leipzig-ի հետ հանդիպումները անցկացնել Երևանում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button