Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 115-ով, բուժվածներինը՝ 505-ով, գրանցվել է մահվան ևս 8 դեպք

Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք` այդ թիվը հասնելով 421 հազար 341-ի: Առողջացածների թիվն ավելացել է 505-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 406 հազար 193-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 հազար 984 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 3422 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 916 հազար 349-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 8 դեպք, ընդհանուր` 8536:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button