Երեկ բողոքի ակցիաների ընթացքում խուլիգանության կասկածանքով 3 անձ է ձերբակալվել

Երեկ Երևանում իշխանության հեռացումը պահանջող ընդդմադիրների բողոքի ակցիաների ընթացքում խուլիգանության կասկածանքով 3 անձ է ձերբակալվել։ Ոստիկանությունից «Ազատությանը» այլ մանրամասներ չհայտնեցին՝ տեղեկացնելով միայն, որ երեկ բերման ենթարկված 11 անձանցից միայն 3-ի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, մյուսները ազատ են արձակվել։

Ընդդիամադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ առավոտյան այցելել է կալանավորների ժամանակավոր պահման վայր։ Ձերբակալվածները, ըստ պատգամավորի, չեն հասկանում՝ իրենց ո՞ր գործողություններ են որակվել որպես խուլիգանություն։

«Աբսուրդ մեղադրանք է, իրենք էլ են ապշած։ Տղաներից մեկին, որ երեկ երեկոյան ձերբակալեցին, նախաքննությունից խուսափելու համար հիմնավորմամբ էր։ Այնինչ՝ Քննչական կոմիտեից զանգահարել էին, և նա հանրահավքի վայրից շտապ, մենակ շտապել էր Քննչական կոմիտե։ Նույնիսկ այդտեղ են իրավապահները հասել ուղղակի ցինիկությանը», – «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ, երեկ ոստիկաններն արգելել են նաև պատգամավորներին մտել Քննչական կոմիտե, ինչը պատգամավորի գնահատմամբ, ապօրինություն է։

«Ոստիկանները ծառայամիտ ուղղակի ոչ մի բան չէին կարողանում պատճառաբանել, բայց իրենք էլ մասնակիցը դառան այդ հանցագործության»,- ասաց Մանուկյանը։

Ի դեպ, Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այսօր արդեն 11 ցուցարարներ են բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button