Ուկրաինայի Ազգային գվարդիան հաղորդում է ռուսական զինտեխնիկայի շարասյան ոչնչացման մասին

Ուկրաինայի Ազգային գվարդիան այսօր տեսանյութ է տարածել, հաղորդելով, որ Իզյում քաղաքի մոտ ռուսական զինտեխնիկայի շարասյուն է ոչնչացվել։

Տեսանյությում շարասյունն ընկնում է հրետանային նշանառու կրակի տակ, զինտեխնիկայի տասնյակ մեքենաներ են պայթում, որոնց վրայից ծխի քուլաներ են բարձրանում։ Ըստ հաղորդագրության, ոչնչացվել են 30 տանկեր, զրահամեքենաներ և մարտական մեքենաներ։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը ամենօրյա հաղորդագրությամբ այսօր հայտնել է, որ ռուսական ուժերը Դոնեցկի մարզում փորձել են գրավել Լիման, իսկ Լուգանսկի մարզում Սևերոդոնեցկ և Պոպասնայա բնակավայրերը, բայց նրանց գրոհները հետ են մղվել, մարտերը շարունակվում են։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button