Ռուսաստանի ՊՆ-ը հաղորդում է Ուկրաինայում զինամթերքի և վառելիքի պահեստներ ոչնչացնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ անցած գիշերը գերճշգրիտ հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական 5 օբյեկտների, այդ թվում՝ վառելիքի և զինամթերքի 4 պահեստներ։ Այս մասին ամենօրյա տեղեկատվական հաղորդագրությունում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Հրթիռակոծման ենթարկված նրա նշած պահեստներից երկուսը գտնվում են Դոնեցկի մարզում, մեկը՝ Դնեպրոպետրովսկի, իսկ չորրորդը՝ Խարկովի մարզում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button