Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված կացությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեպ Թայիփ Էրդողանը ընդգծել է Ուկրաինայում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը», – հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Էրդողանն իր ռուսաստանցի պաշտոնակցին նաև տեղեկացրել է, որ Անկարան «համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում պատրաստ է դերակատարություն ստանձնել այն դիտորդական մեխանիզմում, որ կարող է ստեղծվել Կիևի, Մոսկվայի և ՄԱԿ-ի միջև»։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի նախագահը Էրդողանին տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել բեռների անխափան ծովային փոխադրումների կազմակերպմանը, այդ թվում` ուկրաինական նավահանգիստներից ցորենի արտահանմանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button