Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ։

Կասիմ-Ժոմարտ Տոկաև` Ղազախստանի նախագահ

«Ձեր ղեկավարությամբ Հայաստանը աստիճանաբար իրականացնում է քաղաքական և սոցիալ-տնտեսական կարևոր բարեփոխումներ՝ ուղղված երկրի բարեկեցության զարգացմանը և կայուն աճի ապահովմանը», – իր ուղերձում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ շեշտելով՝ Ղազախստանում բարձր են գնահատում Փաշինյանի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում։

Տոկաևը հույս է հայտնել, որ ապագայում էլ հայ-ղազախական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ ռազմավարական գործընկերության ոգով։

Նուրսուլթան Նազարբաև`Ղազախստանի առաջին նախագահ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես նշել է, որ Նիկոլ Փաշինյանի «պետական ակտիվ գործունեությունը և անձնային ակնառու հատկությունները մշտապես նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական արդիականացմանը»՝ համոզմունք հայտնելով, որ հայ-ղազախական ավանդաբար բարեկամական հարաբերությունները ապագայում ևս շարունակելու են ամրապնդվել և զարգանալ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Ալեքսանդր Լուկաշենկո`Բելառուսի նախագահ

«Բելառուսում Ձեզ ճանաչում են որպես քաղաքական ականավոր գործչի, ում բոլոր ջանքերը, հմտություններն ու փորձն ուղղված են Հայաստանի զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը», – այսպես է շնորհավորել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Փաշինյանին՝ համոզմունք հայտնելով, որ Երևանի և Մինսկի միջև կառուցողական և փոխշահավետ երկխոսության շարունակությունը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին և կշարունակի նպաստել ժողովուրդների միջև բարեկամության և վստահության ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-բելառուսական բազմաշերտ գործընկերության հետագա խորացմանը։ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն:

Ստանիսլավ Զաս՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը էլ նշել է․ – «ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության և Ձեր անձնական ներդրումը մեր պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում համատեղ ջանքերի համակարգման, մեր կազմակերպության ազդեցության և հեղինակության բարձրացման գործում»։

Դմիտրի Մեդվեդևը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ևս ընդգծել է, որ Ռուսաստանում բարձր են գնահատում Փաշինյանի ներդրումը ռուս-հայաստանյան վստահելի երկխոսության ամրապնդման և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում դաշնակցային կապերի զարգացման գործում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կընդլայնվեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի շահ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամ ժողովուրդների, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման հետաքրքրությունների:

Հայաստանի վարչապետին այսօր շնորհավորել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։ Փաշինյանն այսօր դարձավ 47 տարեկան։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button