Լոնդոնը հայտարարում է Ուկրաինայի ԶՈՒ-ին ևս 1 մլրդ ֆունտ ստերլինգ տրամադրելու մասին

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին Բրիտանիան հայտարարել է ևս 1 միլիարդ ֆունտ ստերլինգ (1,2 միլիարդ դոլար) Ուկրաինայի զինված ուժերին տրամադրելու մասին: Այդ մասին ասված է չորեքշաբթի երեկոյան Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

«Բրիտանական զենքը, տեխնիկան և ռազմական ուսուցումը փոխում են Ուկրաինայի պաշտպանությունը այս ներխուժումից», – ասել է Ջոնսոնը՝ շարունակելով. – «Եվ մենք կշարունակենք ամուր կանգնել ուկրաինացի ժողովրդի թիկունքում՝ ապահովելու Պուտինի պարտությունը Ուկրաինայում»:

Հաղորդվում է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն ուկրաինական բանակի մարտունակության ամրապնդման համար՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքեր:

Այսպիսով, տարվա սկզբից Բրիտանիայից Ուկրաինային տրամադրվող տնտեսական ու ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի 3,8 միլիարդ ֆունտ ստերլինգ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button