Աննախադեպ շոգեր եվրոպական մի շարք երկրներում

Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան, այրվում են տասնյակ հազարավոր հեկտարներ անտառածածկ, կանաչապատ տարածքներ, կան զոհեր, տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր երկրներում ստիպված են լքել իրենց տները, մահանում են կենդանիներ։ Գիտնականներն անոմալ ջերմային ալիքները կապում են գլոբալ տաքացման հետ:

«Կլիմայի փոփոխությունը սպանում է. այն սպանում է մարդկանց, մեր էկոհամակարգը, մեր կենսաբազմազանությունը: Ոչնչացնում է այն, ինչ մեզ համար թանկ է որպես հասարակություն՝ մեր տները, մեր բիզնեսը, մեր անասուններին», – հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկրի առավել տուժած շրջաններ այցելության ընթացքում:

Իսպանիայում ավելի քան տասն օր է ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը Ցելսիուսի սանդղակով, հրդեհներ են բռնկվել տասնյակ անտառներում, կրակի պատճառով մարդկանց ստիպված տարհանել են։

Բարձր ջերմաստիճանը հրդեհների պատճառ է դարձել նաև հարևան Պորտուգալիայում, որտեղ կրակը ավելի քան 700 մարդու կյանք է խլել։

Ֆրանսիայում ուժգին տապը հասել է տասնյակ քաղաքներ, բուռն տաք քամիները դեռևս խոչընդոտում են երկրի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհների մարմանը։

Աննորմալ շոգ է նաև Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Նիդերլանդներում ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button