Մարտի 1-ին Բաքվում կանցկացվեն «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի շրջանակներում նախարարների 10-րդ հանդիպումը, «Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի» շրջանակներում՝ նախարարների 2-րդ հանդիպումը։
Էներգետիկայի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կմասնակցեն 23 երկիր, 6 միջազգային կազմակերպություն և 44 ընկերություն։ Միջոցառմանը կմասնակցեն նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում կանաչ էներգիայի ոլորտում։ Միջոցառման արդյունքների վերաբերյալ տեղի կունենա մամուլի ասուլիս։