Մայիսի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի բանակցություններից հետո երկու նախագահները ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին համատեղ հռչակագիրը»։
Բացի այդ, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Բուլղարիայի նորարարության և զարգացման նախարարության միջև ստորագրվել է «Տեխնոլոգիական նորարարության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»։
Միաժամանակ ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության եւ Asarel Investment-ի միջեւ փոխըմբռնման հուշագիրը»։
«Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի և «Bulgaria Air» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության ևս մեկ փաստաթուղթ։