Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Loading...

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Սահմանադրական դատարանի կողմից բողոքարկման դիմումների վերջնական քննության ավարտին ինձ համար հաճելի է ֆրանկոֆոն ընտանիքի և անձամբ իմ անունից Ձեզ շնորհավորական խոսք հղել՝ ազատ, վստահելի և թափանցիկ գործընթացի արդյունքում ընտրություններում հաջողության հասնելու կապակցությամբ», — կառավարության հաղորդմամբ` ասված է շնորհավորական ուղերձում։

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը նկատել է, որ ամիսներ շարունակ Հայաստանը դիմակայում է նշանակալի մարտահրավերների, մասնավորապես՝ անվտանգային առումով։

«Այդ կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ վերահաստատել ֆրանկոֆոն համայնքի ամբողջ համերաշխությունը, հատկապես հայկական այն ընտանիքներին, որոնք սպասում են ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև հակամարտության զոհերի մարմինների վերադարձին։

Այս համատեքստում ազգային միասնությունը և երկխոսությունը շարունակում են հիմնարար դեր ունենալ։ Չեմ կասկածում, որ Դուք կկարողանաք գտնել ուղիներ և միջոցներ հայերին էլ ավելի համախմբելու համար և շարունակելու 2018 թվականից ի վեր Ձեր կողմից ձեռնարկված բարեփոխումների, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների պահանջկոտ դինամիկան», — շեշտել է Լուիզ Մուշիկիվաբոն:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button