Մոսկվան չի առաջարկել Միացյալ Նահանգներին օգտվել Կենտրոնական Ասիայում գտնվող իր ռազմակայաններից, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումները։
Դրանց համաձայն` Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների Ժնևում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը ամերիկյան կողմին առաջարկել էր օգտվել Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գտնվող ռուսական ռազմակայանների կարողություններից։
«Մենք չենք առանց մեր դաշնակիցներին տեղյակ պահելու ամերիկացիներին հրավիրել ռազմակայաններ, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մաս են հանդիսանում», – «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Լավրովը։