Հրվ. Կորեայի ՌՕՈւ ղեկավարը հրաժարական է տվել զինծառայողի ինքնասպանությունից հետո

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել տղամարդ գործընկերոջ կողմից սեռական բռնության ենթարկված զինվորական կնոջ ինքնասպանությունից հետո:

Նախագահ Մուն Չժե Ինի գրասենյակը հայտարարել է, որ ընդունում է Ռազմաօդային ուժերի շտաբի պետ գեներալ Լի Սունգ Յանգի հրաժարականը, ով ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ խոստոանում է «մեծ պատասխանատվությունը» կնոջ մահվան համար:

Նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պաշտպանության դեպարտամենտը հայտարարեց, որ մարտ մասին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով սերժանտ է ձերբակալվել:

Կինը տեղի ունեցածի մասին հայտնել էր վերադասներին, սակայն մայիսին ինքնասպան էր, երբ ղեկավարությունը փորձել էր կոծկել միջադեպը եւ ստիպել էր նրան պայմանավորվել իր բռնարարի հետ:

Ուրբաթ կեսօրվա դրությամբ ավելի քան 340 000 մարդ միջնորդագիր է ստորագրել` այս գործում ներգրավված ռազմաօդային ուժերի պաշտոնյաներին պատժելու պահանջով:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Հարավային-Կորեա  

Source link

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button