Ռուսաստանը ողջունում է Կովկասում խաղաղությանը նպաստելու ԵՄ պատրաստակամությունը, ասում է Պեսկովը

«Ռուսաստանը ողջունում է Եվրամիության պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում խաղաղության հաստատմանը», – այսօր, պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանցի պաշտոնյան, սակայն, ընդգծել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ծավալմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը հաջող են ընթանում»։

«Եթե միջնորդական ջանքերը նպաստում են խաղաղության, կայունության ու կանխատեսելիության հաստատմանը, ինչպես նաև օգնում են արդեն իսկ գոյություն ունեցող պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ապա նման ջանքերը կարելի է միայն ողջունել», – հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ այս ուղղությամբ աշխատանքները նորմալ են ծավալվում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button