Սերբիայում պայթյուններ են տեղի ունեցել ռազմական գործարանի պահեստում

Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը հայտնել Է պայթյուննեի եւ հրդեհի մասին, որոնք հոնիսի 4-ի առավոտյան տեղի են ունեցել Չաչակ քաղաքի «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստւմ:

Նախարարի խոսքով՝ Չաչակում իրադրությունը հսկողության տակ Է, տուժածներ չկան:

«Պայթյունը, բարեբախտաբար, տեղի Է ունեցել պատրաստի արտադրանքի պահեստում, այլ ոչ թե բուն ձեռնարությունում: Առավոտյան 1:30-ից ես ուղիղ կապի մեջ եմ Արտակարգ իրավիճակների հատվածի ղեկավարի եւ ոստիկանության տնօրենի հետ: Տեղ են ժամանել 35 հրշեջներ Արտակարգ իրավիճակների հատվածից, ինչպես նաեւ Չաչակի տասը հերթապահ հրշեջներ: Մենք ամեից շատ վախենում Էինք, թե ինչ-որ մեկը չի տարահանվել, բարեբախտաբար, ձեռնարկության բոլոր աշխատողները տարահանված են»,- հայտարարել Է Վուլինը РТС ալիքի եթերում:

Պաշտպանության նախարարը նշել Է, որ քննարկվել Է Չաչակ քաղաքի զգալի մասի տարահանան հնարավորությունը, սակայն ի վերջո դա չի պահանջվել: «Վերջին պայթյունից հետո 24 ժամ անց հրշեջները կարող են մտնել այրված պահեստ, ամենից կարեւորն Է, որ ամեն ինչ անվտանգ լինի»,- կարծում Է նախարարը:

Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պահեստում պայթյուններն սկսվել են գիշերվա մոտավորապես 01:30-ին: Մերձակա տների բնակիչները տարահանվել են, ձեռնարկության տարածքի մուտքը շրջափակված Է ոստիկանության կողմից:

Ընթանում Է միջադեպի հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Սերբիա  

Source link

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button