Բելառուսական ընդդիմության առաջնորդ, 2020 թվականի օգոստոսին անցկացված նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան կոչ է անում պաշտոնական Վաշինգտոնին գործուն քայլեր ձեռնարկել՝ երկրում փոփոխություններ խթանելու և Լուկաշենկոյի վարչակազմը իշխանությունից հեռացնելու ուղղությամբ։
«Մենք հասկանում ենք, որ միայն բելառուսցիներն են ի վիճակի ժողովրդավարական փոփոխություններ բերել երկրին։ Դրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք, որ Ամերիկան, ամերիկացիներն ակտիվ քայլեր կձեռնարկեն այլ չեն սահմանափակվի զուտ խորհրդանշական քայլերով», – Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Տիխանովսկայան։
Այս հանդիպման ընթացքում բելառուսական ընդդիմության ղեկավարը նաև կոչ էր անում ամերիկյան իշխանություններին Ռուսաստանի ղեկավարության հետ շփումներում հստակ ուղերձով հանդես գալ՝ բացատրելով Մոսկվային, որ «Բելառուսի անկախությունը սակարկությունների ենթակա չէ»։