Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով

«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց 15 միլիոն դրամ գրավով և չհեռանալու ստորագրությամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը հրապարակեց այսօր:

Նոր խափանման միջոցի հետ կապված գործողությունները կատարելուց անմիջապես հետո Չարչյանն ազատ կարձակվի կալանքից:

61-ամյա պրոֆեսորը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում:

Մանրամասները՝ քիչ անց

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button