Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 050-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4452 է , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1088 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5540-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Հայաստան  
 

Source link

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button