Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում Ոստիկանությունը հայտնաբերել է հրազեն, թմրամիջոցներ. 2 մարդ ձերբակալվել է

Ոստիկանությունը հայտնում է, որ երեկ երեկոյան ուժեղացված ծառայություն է իրականացվել Երևանում՝ հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։

Երևանում և մայրաքաղաք մտնող ճանապարհահատվածներում ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է տարբեր տեսակի հրազեն՝ ընդհանուր 10 հատ, զինամթերք, այդ թվում՝ փամփուշտներ, հայտնաբերվել են նաև մահակներ։

Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել է նաև կեղծ համարանիշ։

Բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել է, «Ազատությանը» փոխանցեցին Ոստիկանությունից՝ նշելով նաև, որ նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button