Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվեց

«Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում 5-րդ համարը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է․ Քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է հուլիսի 18-ին՝ Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպի գործով։

Քննչական կոմիտեն դեպքից այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է ՆարեկԿարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Նարեկ Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև, ըստ Կոմիտեի, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի [Խուլիգանություն] 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, իսկ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button