Կիևը և Վարշավան դատապարտում են «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ համաձայնությունը

Ուկրաինան և Լեհաստանը դատապարտում են Վաշինգտոնի և Բեռլինի միջև երեկ ձեռք բերված համաձայնությունը, որով Ամերիկան հրաժարվում է նոր սահմանափակումներ մտցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի հանդեպ՝ թույլ տալով, որ շինարարությունն անարգել ավարտվի։

«Այս փուլում պատժամիջոցներն այլևս անիմաստ են, շինարարությունը 99 տոկոսով ավարտված է», — ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։

Ուկրաինան ու Լեհաստանը, մինչդեռ, պնդում են՝ սա հավելյալ քաղաքական, ռազմական ու էներգետիկ սպառնալիքներ է ստեղծելու Կիևի և Կենտրոնական Եվրոպայի համար։

Նոր խողովակաշարով նախատեսվում է ռուսական վառելիքը Արևմտյան Եվրոպա հասցնել Բալթիկ ծովով՝ շրջանցելով Ուկրաինան։ Եթե այն իրականություն դառնա, Կիևը կարող է տարեկան 2 միլիարդ դոլար կորցնել, որը ստանում էր տարանցման դիմաց։

Արձագանքելով Ուկրաինայի մտահոգություններին՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան երեկ հայտարարել են՝ ամեն ինչ կանեն, որ Ռուսաստանը ևս տասը տարով երկարաձգի Ուկարինայի հետ կնքված տարանցման պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2024 թվականին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button