Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին ՊՆ-ում ներկայացվել է իրավիճակը սահմանին

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի մասնավորապես Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը՝ երեկ ընդունելով օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Նշվել է, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխարգելելու և դրանց հակազդելու ուղղությամբ։

Ընդգծվել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին, ասված է հաղորդագրությունում:

Իրադրությունը հայ – ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել է: Երկու օր առաջ էլ վիրավորվել են Երասխի գյուղապետը և ադրբեջանցի մի սպա:

Սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում էլ իրավիճակը լարված է արդեն երկու ամսից ավելի:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button