«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը կավարտվի առանց ԱՄՆ պատժամիջոցների

«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը կավարտվի առանց ամերիկյան պատժամիջոցների. պաշտոնական Վաշինգտոնն ու Բեռլինը համաձայնության են եկել այդ հարցում:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ աշխատանքի այս փուլում պատժամիջոցներն անարդյունավետ են, իսկ Գերմանիան խոստացել է աջակցել Ուկրաինային՝ երկարացնելու այդ երկրի տարածքով գազի տարանցումը նաև նոր գազատարի գործարկումից հետո:

«Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արևմտյան Եվրոպա մղել:

Պաշտոնական Կիևը խոսում է իր էներգետիկ անվտանգությանը սպառնալիքի մասին և կասկածում է, թե Ռուսաստանը կերկարաձգի տարանցման համաձայնագիրը, որն ավարտվում է 2024 թվականին:

Միացյալ Նահանգները դեմ էր «Հյուսիսային հոսք-2» նախագծին՝ այն համարելով սպառնալիք Եվրամիության և Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը, բայց խոստովանել է. որ գազատարի՝ գործնականում ավարտված շինարարւթյանը խոչընդոտելը խնդրահարույց է:

Վաշինգտոնը և Բեռլինը խոստացել են օգնել՝ նվազեցնելու Ուկրաինայի կախվածությունը ռուսական գազից:

Այդուհանդերձ, Ուկրաինայի Գերագույն ռադան Եվրամիությանը և ԱՄՆ-ին կոչ է արել կանխել գազատարի բացումը: Կիևում մատնանշում են եկամտի կարևոր աղբյուրը կորցնելու հեռանկարը և նախագիծն անվանում են քաղաքական դրդապատճառներ ունեցող:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button