Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:
Նշենք, որ Մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր՝ 1611 աճյուն: