Չինաստանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ կորոնավիրուսի ծագման շուրջ հետաքննության երկրորդ փուլում։
Այս անգամ միջազգային փորձագետները պետք է ստուգեին՝ որքանով է հավանական, որ վիրուսը տարածվել է Վուհանի (նաև՝ Ուհան) լաբորատորիայից։
Պեկինն այսօր հայտարարել է, թե նման «քննության չի կարող միանալ, քանի որ այս վարկածը հակասում է սթափ բանականությանն ու գիտությանը», հաղորդում է Reuters-ը:
Անցած մայիսին The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության գաղտի զեկույցին, գրել էր, թե Վուհանի ինստիտուտի առնվազն երեք գիտնականների մոտ Covid-19-ի նշաններ են ի հայտ եկել 2019-ի նոյեմբերին՝ նոր համաճարակի բռնկումից մի քանի ամիս առաջ։