Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության կարևորությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կառավարության հաղորդմամբ, կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:

Ըստ պաշտոնական Երևանի, Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով Ռուսաստանի առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:

Պաշտոնական Կրեմլը դեռ մանրամասներ չի հաղորդում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից, որը կայացել է Ադրբեջանի նախագահի՝ այս շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button